Բաժին. Բիզնես

Լոռու մարզում 62 մլն դոլար ներդրում և 1,500 նոր աշխատատեղի ստեղծում ենթադրող լեռնահադուկային գոտու կառուցման նախագիծը չեղյալ է համարվել

«Իրատեսի» տեղեկություններով՝ արտասահմանցի ներդրողները Լոռու մարզի Անտառաշեն գյուղում զբոսաշրջային հանգստի գոտի կառուցելու ծրագիրը չեղյալ են համարել: Ենթակառուցվածքների ծրագիրը, որ նախատեսում էր հյուրանոցների կառուցում և ճոպանուղու գործարկում, առկախվել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների պատճառով:

«Ծրագրին կանդրադառնանք մեկ-երկու տարի անց՝ նոր ընտրություններից ու նոր կառավարության ձևավորումից հետո»,- ասել են արտասահմանցիները:

Նշենք, որ եթե իրագործվեր ծրագիրն ու ճոպանուղին շահագործվեր, ապա զբոսաշրջիկները ճոպանուղու ամենավերին կետից կարող էին տեսնել Թբիլիսին, Կազբեկը, Արարատն ու Արագածը», – գրում է Իրատես պարբերականը:

Մանրամասներ ներդրումային ծրագրի մասին.

1. 62 մլն դոլար ներդրում՝ Լոռու մարզում նոր լեռնադահուկային կենտրոնի ծրագրում. կստեղծվի 1,500 նոր աշխատատեղ

2. Լոռու մարզում կառուցվող համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստի գոտին կունենա 12 ճոպանուղի

Share