Բաժին. Բիզնես

Beeline-ն իջեցրել է iPhone-ների գները

8 հունիսի 2018 թ., Երևան. Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում իջեցվել են iPhone-երի ամբողջ տեսականու գները: Այժմ Apple iPhone վերջին մոդելները՝ iPhone 6-ից մինչև iPhone X, կարելի է գնել 297 900-ից մինչև 644 900 դրամով: Որոշ մոդելների գները նվազել են 41 000 դրամով:

«Apple-ի հեռախոսները միշտ շատ պահանջված են մեր հաճախորդների կողմից, և մենք մշտապես փորձում ենք նրանց առաջարկել պարզ և հարմար պայմաններ և, իհարկե, ցածր գներ: Նշեմ, որ Beeline-ի հեռախոսները գնելիս բաժանորդները կարող են օգտվել շահավետ տարաժամկետ վճարման պայմաններից, և տոկոսների ու լրացուցիչ վճարումներ փոխարեն վճարել միայն կապի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:  

Share