Բաժին. Բիզնես

«3-րդ հարկ» արվեստային շարժմանը նվիրված գիտաժողով` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ Beeline-ի աջակցությամբ

Հունիսի 11, 2018, Երևան. Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվել է Հայաստանի ժամանակակից արվեստի կարևորագույն դրսևորումնեից մեկի՝ «3-րդ հարկ» արվեստային շարժման 30 ամյակին նվիրված գիտաժողով:

«3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» գիտաժողովը «3-րդ հարկ» շարժման 30-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումների ամփոփումն էր, որին 2017 թ. նախորդել էին «30 աստիճան դեպի 3-րդ հարկ» ցուցադրությունը և հանրային դասախոսությունների շարքը: Գիտաժողովը նպատակն  էր քննարկել «3-րդ հարկ» շարժման գործունեությունը և այսօրվա արվեստի հետ փոխհարաբերությունների խնդիրը:

««3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» խորագրով գիտաժողովը

Կենտրոնի կրթական գործունեության շրջանակներում առաջին նման նախաձեռնությունն էր, որի շրջանակներում հատկապես կարևորվում էր երիտասարդների ներգրավումը: Կարծում ենք՝ այն կնպաստի նոր հետազոտական հարթակի ստեղծմանը և Հայաստանի ժամանակակից արվեստի ուսումնասիրությունների հետագա ընդլայնմանը: Շնորհակալ ենք Beeline Armenia-ին այս կարևոր նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար», – ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Մենք ուրախ ենք աջակցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս նախաձեռնությանը, քանի որ գիտակցում ենք Հայաստանում գիտության զարգացման և նոր մոտեցումների կիրառման կարևորությունը։ Վստահ եմ, որ նման ուսումնասիրություններն ու քննարկումները թույլ կտան ճիշտ գնահատել անցյալի ձեռքբերումները և դրական ազդեցություն կունենան ապագայում Հայաստանի արվեստի ու արվեստագիտության ոլորտների զարգացման վրա», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«3-րդ հարկ» շարժումը ձևավորվեց 1987 թ-ին՝ քաղաքական բեկումնային ժամանակաշրջանում և որոշիչ դերակատարում ունեցավ Հայաստանի ժամանակակից արվեստի հետագա զարգացման և նոր պրակտիկաների հաստատման գործում։

***

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

Share