Բաժին. Բիզնես

Forbes-ը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող «Մունդիալ-2018»-ին մասնակցող ֆուտբոլիստների ցուցակը

Forbes-ը հրապարակել է «Մունդիալ-2018»-ին մասնակցող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը։

Համաձայն այդ ցուցակի՝ առաջին հորիզոնականում է Լիոնել Մեսսին, ով Բարսելոնայի հետ նոր պայմանագրի շնորհիվ, կարողացել է շրջանցել նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուին։ Եռյակը եզրափակում է Նեյմարը։

Ստորև կներկայացնենք ֆուտբոլիստին և նրա հասույթը։

1․ Լիոնել Մեսսի՝ 30 տարեկան արգենտինացի ֆուտբոլիստի եկամուտը կազմել է 111 մլն ԱՄՆ դոլար, որից 84-ը՝ աշխատվարձը, 27-ը՝ գովազդից։

2․ Կրիշտիանու Ռոնալդու՝ 33 տարեկան պորտուգալացի ֆուտբոլիստի եկամուտը կազմել է 108 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատավարձը՝ 61 մլն ԱՄՆ դոլար է կազմել, իսկ գովազդից ստացվող շահույթը՝ 47 մլն։

3․ Բրազիլացի 26-ամյա ֆուտբոլիստ Նեյմարի երկամուտը կազմել է 90 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատվարձը/մրցանակները՝ 73 մլն, իսկ գովազդային հասույթը՝ 17 մլն։

4․ Գվինեական արմատներով ֆրանսիացի 26-ամյա ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի եկամուտը կազմել է 29 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատվարձը/մրցանակները՝ 25 մլն, իսկ գովազդից ստացված հասույթը՝ 4,5 մլն։

5․ Ուրուգվայցի 26-ամյա ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի եկամուտը կազմել է 26,9 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատվարձը/մրցանակները՝ 19,9 մլն, իսկ գովազդից ստացված հասույթը՝ 7 մլն։

6․ Արգենտինացի 30-ամյա ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոյի եկամուտը կազմել է 23,5 մլն ԱՄՆ, որից աշխատվարձը/մրցանակները՝ 17 մլն, իսկ գովազդից ստացված հասույթը՝ 6,5 մլն։

7․ Արգենտինացի 30-ամյա ֆուտբոլիստ Անխել դի Մարիայի եկամուտը կազմել է 22,6 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատվարձը/մրցանակները՝ 20,6 մլն, իսկ գովազդից ստացված հասույթը՝ 2 մլն։

8․ Ֆրանսիացի 19-ամյա ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեյի եկամուտը կազմել է 22,5 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատվարձը/մրցանակները՝ 21 մլն, իսկ գովազդից ստացված հասույթը՝ 1,5 մլն։

9․ Բրազիլացի 33-ամյա ֆուտբոլիստ Տյագու Սիլվայի եկամուտը կազմել է 22,4 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատվարձը/մրցանակները՝ 21,4 մլն, իսկ գովազդից ստացված հասույթը՝ 1 մլն։

10․ Կոլումբացի 26-ամյա ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսի եկամուտը կազմել է 22,1 մլն ԱՄՆ դոլար, որից աշխատվարձը/մրցանակները՝ 16,8 մլն, իսկ գովազդից ստացված հասույթը՝ 5,3 մլն։

Share