Բաժին. Բիզնես

Xiaomi-ն առաջարկում է նոր՝ «խելացի» Insait Joy Smart Football գնդակը

Ռուսաստանում ֆուտբոլի աշխարի խաղերի բացման առթիվ չինական Xiaomi ընկերությունն առաջարկել է նոր՝ «խելացի» գնդակ ծրագիրը և այն անվանել Insait Joy Smart Football։ Ծրագրի համար գործարկվել է համաֆինանսավորման արշավ։

Այս խելացի գնդակն արժե 299 յուան, որը համարժեք է 47 ԱՄՆ դոլարի։ Գնդակը վաճառքի կհանվի հուլիսի 10-ից։

Գնդակը հասանելի է երկու չափսով։ Դրանցից մեկը ատանդարտ 5-րդն է, մյուսը՝  երեխաների ու դեռահասների համար նախատեսված 4-րդ չափսը։ Փոքր տարբերակն ունի 635-660 մմ հաստություն և կշռում է 350-390 գրամ, մեծ տարբերակը՝ 680-700 մմ և կշռում է 420-450 գրամ։ Գնդակը սեղմված չէ, նրանում օգտագործված է ջերմային ամրության տեխնոլոգիան, որը մեծ հերմետիկություն է ապահովում։ 

«Խելացի» գործառույթները ապահովելու համար գնդակն իրական ժամանակում ունի ճանապարհային հաշվարկի մոդուլ՝ միկրոհամակարգչի չիպով և սենսորներով։ Գնդակի համար հատուկ հավելվածներ են մտածված, ամպային պահուստ և մուտք՝ դեպի սոցիալական պլատֆորմներ, իսկ օգտագործման ընթացքում հնարավոր է ոչ մեծ վիդեո ձայնագրություն։ Ծրագրում կան երեք մակարդակի դժվարութուններ և 14 վարժություններ, վերլուծելու և ձեռքբերումներին հետևելու հնարավորություն։

Գնդակն ունի անլար լիցքավորման հնարավորություն։ Մեկ լիցքավորումը բավարար է 7 ժամ օգտագործման համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share