Բաժին. Բիզնես

Beeline. գործարկվել է հեռախոսների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ

Beeline-ը, «Մոբայլ սենթր»-ը և Յունիբանկը հայտարարում են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել 30,000-ից բարձր արժեք ունեցող ցանկացած սմարթֆոն «Մոբայլ սենթր»-ի խանութ-սրահներում։

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է միայն սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն այն սակագնային պլանի համար, որին միացել է։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում։

«Սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի նախաձեռնությունը սիրվեց մեր հաճախորդների կողմից, և մենք նոր գործընկերներ ենք ներգրավում։ Այսօր մենք ուրախ ենք, որ Յունիբանկի և «Մոբայլ սենթր»-ի հետ համագործակցության շնորհիվ ունենք նախագիծը ընդլայնելու հնարավորություն։ Այժմ այս ծրագիրը, որի շրջանակում հաճախորդը տարաժամկետ պայմանով ձեռք է բերում հեռախոս և վճարում է միայն հեռախոսի ու կապի համար, հասանելի կլինի ավելի մեծ թվով հաճախորդների համար։ Չկան ոչ մի «թաքնված» վճարումներ, և դա առավելապես համահունչ է այն մոտեցմանը, որ Beeline-ի ծառայությունները պարզ են և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մոբայլ սենթր» խանութներում մեր հաճախորդները կարող են հեռախոսներ ձեռք բերել տարաժամկետ, որի պայմանների համաձայն հեռախոսի գինը չի փոխվում, իսկ հաճախորդը չի վճարում բանկային տոկոսների համար», – նշեց «Մոբայլ սենթր» ընկերության հիմնադիր Արթուր Պետրոսյանը։

Առաջարկը գործում է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում և «Մոբայլ սենթր» խանութ-սրահներում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում: 

Share