Բաժին. Բիզնես

Mercedes-Benz- ը համագործակցում է Argon 18-ի հետ․ բարձրակարգ հեծանիվներ՝ բացառիկ դիզայնով

Mercedes-Benz-ը հայտարարել է կանադական բարձրորակ հեծանիվներ արտադրող Argon 18-ի հետ երկարաժամկետ համագործակցության մասին։

Առաջին հեծանվային մոդելը կփորձարկվի 2018-ի աշնանը։ Mercedes-Benz Style-ը պատասխանատու է արտաքին տեսքի՝ արծաթագույն շրջանակով և արծաթե-սև երանգով նստարանի և պտուտակների համար: Պտուտակը ունի հատուկ ձև, որն օպտիմիզացված է հարվածների կլանման և հսկողության համար: 

Mercedes-Benz-ի դիզայնի պատասխանատու, ավագ դիզայներ Մարտին Բրեմերի խոսքով՝ հեծանիվը համադրվում է իրենց դիզայնի փիլիսոփայության՝ «զգայական մաքրության» հետ։ Օգտագործված են Mercedes-Benz-ի գույները և ոճը, որը հեծանվին տալիս է դինամիկա՝ անգամ կանգնած վիճակում։

Նոր Mercedes-Benz Style հուսալի հեծանիվը հասանելի է երկու բաղադրիչային տարբերակով՝ Ultegra Di2 էլեկտրոնային փոխանցմամբ FSA Trimax 40 Carbon անիվներով և Ultegra-ն՝ Trimax 30 անիվներով։

Ultegra Di2-ն առանձնանում է վերալիցքավորման մարտկոցով, որն ունի լիցքավորման ցուցիչ ։Երկու տարբերակն էլ հնարավոր է պատվիրվել վեց տարբեր չափսերով՝ կախված անհատի նախասիրությունից։ Բացի այս, երկու մոդելներն էլ ունեն բարձր տեխնոլոգիական հիդրավլիկ արգելակներ։

Share