Բաժին. Բիզնես

Bloomberg-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը

Ամերիկյան «Bloomberg» գործակալությունը հրապարակել է  ամենահարուստ ժառանգություն ունեցող ընտանիքների ցուցակը։

Ստորև ձեզ կներկայացնենք ցուցակում ընդգրկված 10 ընտանիք և նրանց ունեցվածքի չափը։

1․ Սեմ Ուոլթոնի կողմից հիմնված «Walmart» մանրածախ առևտրով զբաղվող խոշոր սուպերմարկետների ցանցի ժառանգների ունեցվածքը կազմել է 151.5 մլրդ ԱՄՆ դոլար։

2․ 20-րդ դարի վերջում Ֆրեդերիկ, Չարլզ, Դեվիդ և Ուիլյամ Կոքերը իրենց հորից ժառանգել էին նավթավերամշակման ընկերություն։ 1980 թվականին Ֆրեդերիկն ու Ուիլյամը եղբայրական թշնամանքի արդյուքնում լքեցին ընկերությունը, մինչդեռ մյուս երկուսը՝ Դեյվիդը ու Չարլզը, զարգացրին հոր գործը և հիմնեցին տարեկան 100 մլրդ եկամուտ ունեցող «Koch Industies»-ն։ Նրանց ունեցվածքը ներկայումս կազմում է 98,7 մլրդ ԱՄՆ դոլար։

3․ Ֆրենկ Մարսի կողմից հիմնադրված «Mars» շոկոլադային ընկերության ժառանգների ունեցվածքը կազմել է 89.7 մլրդ ԱՄՆ դոլար։

4․ Աշխարհի խոշորագույն գարեջուր արտադրող «Anheuser-Busch InBev» բելգիական կորպորացիայի ժառանգների ունեցվածքը կազմել է 54.1 մլրդ ԱՄՆ դոլար:

5․ Հայտնի ֆրանսիական նորաձևության բրենդ «Hermes»-ի ժառանգների ունեցվածքը կազմել է 49.2 մլրդ ԱՄՆ դոլար։

6․ Ալեն և Ժերար Վարտեյմեր եղբայրների, ով իրենց պապից ժառանգել են  «Chanel»  ընկերությունը, ունեցվածքը կազմել է 45.6 մլրդ ԱՄՆ դոլար։

7․ Հնդկական խոշոր «Reliance Industries» ընկերության հիմնադիր Ambani ընտանիքի ունեցվածքը կազմել է 43.4 մլրդ ԱՄՆ դոլար։

8․ Ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող խոշորագույն «BMW» ընտանիքի ունեցվածքը կազմել է 42.7 մլրդ ԱՄՆ դոլար։

9․ Քարգիլ և Մըքմիլիան ընտանիքի կողմից հիմնված պարենային մթերքների արտադրությամբ զբաղվող «Cargill» ընկերության ժառանգների ունեցվածքը կազմել է 42.3 մլրդ ԱՄՆ դոլար։

10․ Ընտանեկան բիզնես համարվող դեղագործական «Boehringer Ingelheim» ընկերության ժառանգների ունեցվածքը կամզել է  42.2 մլրդ ԱՄՆ դոլար։

Share