Բաժին. Բիզնես

Beeline IT Hub. ինչպես աշխատել մի ամբողջ տարածաշրջանի համար

Beeline-ն այսօր հյուրընկալել է լրագրողների՝ ծանոթացնելու ընկերության յուրահատուկ մի ստորաբաժանման հետ, որն աշխատում է 4 տարածաշրջանային երկրների համար։

Հայաստանում Beeline-ի IT Hub-ը (ՏՏ փորձագիտական կենտրոն),  որը զբաղվում է ՏՏ միջադեպերի լուծմամբ, բիլինգային հարթակների ու բիզնես հավելվածների սպասարկմամբ, հաջողությամբ հաղթահարել է պիլոտային շրջանն ու արդեն մեկ տարուց ավել գործում է Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի Beeline-ի աշխատակիցների ու հաճախորդների համար։

«Հայաստանում Beeline-ը շարունակում է կորպորատիվ մշակույթի տրանսֆորմացիան, նոր լոգիստիկ գործընթացների ներդրումն ու գործողների օպտիմալացումը, ինչպես նաև IT Hub-ի նման կենտրոնների ստեղծումը։ Մենք հպարտ ենք այս ստորաբաժանմամբ, որն ապացուցում է, որ տարածաշրջանային միասնական փորձագիտական կենտրոնները գործնականորեն կայացած են և արդյունավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline IT Hub-ն ունի 15 աշխատակից։ Նրանք մշտապես՝ 24/7 ռեժիմով ապահովում են Եվրասիա տարածաշրջանի ավելի քան 20 մլն բաժանորդի սպասարկող ՏՏ համակարգերի աշխատունակությունը։

Share