Բաժին. Բիզնես

Չինաստանը տեխնոլոգիական ընկերություններին աջակցելու համար ստեղծում է 15 մլրդ դոլարի ներդրումային ֆոնդ

Չինաստանը ստեղծել է “China New Era Technology Fund” ներդրումային ֆոնդը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի երկրի տեխնոլոգիական սեկտորի աջակցմանը, այս մասին հաղորդում է Financial Times-ը։ Ֆոնդի հիմնադիրներն են պետական բանկային խոշոր “China Merchants Group” ընկերությունը և մի շարք անանուն չինական ընկերություններ, որոնք ներդրել են 6 մլրդ դոլար։

CMG-ի գործընկերներն են դարձել բրիտանական ներդրումային “Centricus” ընկերությունը և մեկ այլ պեկինյան ոչ խոշոր ընկերություն, որը կառավարվում է SPF Group-ի կողմից։ Այս երկու ընկերությունըը զբաղվելու են մնացած 11 մլրդ դոլարի որոնմամբ, որը պետք է ստանան կառավարություններից, համալսարաններից, և այլ կազմակերպություններից։

China New Era Technology Fund-ը կհակադարձի Vision Fund-ի ներդրումային ֆոնդին 100 մլրդ դոլարով։ Վերջինս հիմնադրվել է ճապոնական SoftBank-ի կողմից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share