Բիզնես | 22:00 02/07/18

Ավանգարդ Մոթորս. աննախադեպ առաջարկ՝ Mercedes-Benz S-Class ձեռք բերելու համար

Հայաստանում Daimler AG գլխավոր ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն և «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ» ֆինանսական խմբի անդամ «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲ ընկերությունը ներկայացրել են աննախադեպ առաջարկ։

Նոր Mercedes-Benz S-դասի մոդելի շքեղ մեքենաներն իրավաբանական անձանց հասանելի են այսուհետ լիզինգի բացառիկ պայմաններով.

Տարեկան տոկոսադրույք՝ 2% (€, $)։ Մարման ժամկետ՝ 2 տարի։ Ֆինանսավորումը՝ արտարժույթով։ Կանխավճար*՝ սկսած 10 %-ից:

*50% և ավել կանխավճարի դեպքում լիզինգի տրամադրում առանց բիզնեսի վերլուծության։

Տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Առաջարկով հետաքրքրվողները մանրամասները կարող են ճշտել հետևյալ կոնտակների միջոցով․ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ - Հեռ․՝ +374 60 68 00 00, +374 10 66 80 00, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ - +374 10 31 88 88(80 86,80 89):

-----------

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի  բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի  բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80%  մասնաբաժնով:

Հիշեցնենք նաև, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը: