Բաժին. Բիզնես

Երևանում կկայանա «BeAutomated 2018․ Business Automatization Expo 2018» խորագրով առաջին ցուցահանդեսը

«#beAutomated 2018 Business Automatization Expo 2018» խորագրով ցուցահանդեսը տեղի կունենա հուլիսի 14-ին։ Այն բիզնես ավտոմատացման առաջին ցուցահանդեսն է Հայաստանում, և նախատեսված է բիզնես գործունեություն ծավալող մարդկանց համար։

Բիզնեսի ավտոմատացումը 21-րդ դարի բիզնեսի կառավարման կարևորագույն նախադրյալն է, որը մեծ հնարավորություններ է տալիս՝ ավտոմատացված կառավարման համակարգերի ճիշտ և գրագետ ներդրման դեպքում:

Կառավարող օղակը, մասնավորապես՝ բիզնեսի տերերը և տնօրենները, անընդհատ իրականացնում են  մեծ քանակության ինֆորմացիայի վերլուծություն, քանի որ աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է ճիշտ կառավարման հետ: Ամբողջ ինֆորմացիան վերահսկելու և համապատասխան վերլուծություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել բիզնեսի ավտոմատացման ծրագիր։

Ավտոմատացումը ծրագրերի կամ հավելվածների կիրառումն է,որը կրճատում է ոչ միայն ծախսերը, որոնք կապված են ձեռքով աշխատանքի հետ, այլ  նաև պարզեցնում է բիզնես գործընթացները։ Բարձրացնում է սպասարկման արագությունը, հնարավորություն է տալիս բացահայտել հավատարիմ հաճախորդներին, օգնում է  կառուցել ընկերության գրագետ ռազմավարություն։

Բիզնեսի ավտոմատացումը ոչ միայն միասնական տեղեկատվական բազայի ստեղծումն է, այլ նաև ընկերության գործունեության կառավարման գործիքների շարք։Ավտոմատացումը թույլ է տալիս հետևել ապրաքնաշրջանառությանը և ցանկացած բարդության դրամական հոսքերի, հաշվի առնելով բազմաթիվ այլ գործոններ։ Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է ընկերության մասնաճուղերի գործունեության վերահսկողությունն ու հաշվառումը՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Վերջապես, մատուցվող տեղեկատվության գրագիտությունը բիզնեսի վարման  ավտոմատացված համակարգերում գերազանցում է ընկերության առավել պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից կազմված տեղեկատվությանը։

Միջոցառման գերագույն նպատակն է խթանել ավտոմատացումը Հայաստանում, ընդգծել նրա դերն ու ֆունկցիոնալ կարևորությունը։ Ցուցահանդեսը հնարավորություն կտա ամրապնդել համագործակցությունը Հայաստանում բիզնես ավտոմատացման կազմակերպությունների միջև, ներգրավել նոր հաճախորդներ և աշխատակիցներ։

Միջոցառման ընթացքում կներկայացվի ցուցահանդեսի առաքելությունը, հետագա անելիքները, կիրականացվեն սեմինար ցուցադրություններ և աշխատանքի տոնավաճառ։

Միջոցառմանը ներկա են գտնվելու բարձրաստիճան պաշտոնյա անձինք, բիզնեսմեններ, լրագրողներ և այլոք: Նախնական մասնակցության ցանկություն են հայտնել  շուրջ  50  կազմակերպություններ:

Ավտոմատացման համակարգի հիմնական նպատակները․

•    Բարձրացնել սպասարկման արագությունն ու որակը

•    Ապահովել աշխատողների հարմարավետ աշխատանքային պայմանները

•    Անձնակազմի գործողությունների խիստ վերահսկողություն և չարաշահումների բացահայտում (բացառում)

•    Աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում ՝ առցանց ռեժիմով

•    Հաճախորդներին հավելյալ ծառայությունների մատուցում (բանկային քարտերով վճարումներ, զեղչային քարտերի տրամադրում, ապրանքի մասին տեղեկության արագ մատուցում, հավատարիմ հաճախորդների համար լոյալության ծրագրերի իրականացում և այլն)

•    Արդյունավետ աշխատել մեծ և մշտապես թարմացվող ապրանքատեսականու հետ

•    Վաճառատեղերում և պահեստներում ապրանքների հաշվառման հնարավորություն ստեղծել

•    Կատարել գույքագրում՝ առանց ընկերության աշխատանքային ընթացքի ընդհատման

•    Տարբեր ապրանքների վաճառքի  վերլուծություն և ճկուն մարքեթինգային քաղաքականության հնարավորություն

•    գործառնական ծախսերի կրճատում

•    էֆեկտիվության բարձրացում

•    ժամանակի խնայողություն

•    եկամտի աճ

Ավտոմատացումը թույլ է տալիս․

•    Ձեռնարկության ստորաբաժանումների աշխատանքի արագացում:

•    Մարդկային ռեսուրսների կամ աշխատակազմի ծախսերի նվազում:

•    Աշխատակիցների օբյեկտիվ գնահատման հնարավորություններ:

•    Աշխատանքային ինֆորմացիայի և փաստաթղթերի կորստի բացառում:

•    Գնորդների, գործընկերների և մատակարարների փաստաթղթերի արագ և անթերի պատրաստում:

•    Ֆինանսական միջոցների պլանավորում և կառավարում:

•    Վաճառքի կառավարում, պլանավորում և վերահսկում:

•    Կորուստների և ապրանքները շփոթելու ռիսկերի կտրուկ նվազեցում:

•    Ապրանքների մատակարարման գործընթացի բարելավում:

•    Ղեկավար անձնակազմի թղթաբանության և առօրյա խնդիրներից ձերբազատում

•    Հնարավոր կլինի օպերատիվ ստանալ հաշվետվություններ:

Expo-ի Նպատակը

•    խթանել բիզնես ավտոմատացման գործունեությունը Հայաստանում,

•    ընդգծել ավտոմատացման դերն ու ֆունկցիոնալ կարևորությունը

•    ամրապնդել համագործակցությունը Հայաստանում բիզնես ավտոմատացման կազմակերպությունների միջև,

•    ներգրավել նոր հաճախորդներ և աշխատակիցներ

Առավելությունները կամ ինչու՞ մասնակցել ցուցահանդեսին

•    Նոր գործընկերներ և հաճախորդներ ձեռք բերելու հնարավորություն

•    Ներդրողներ ներգրավելու հնարավորություն

•    Նոր հանդիպումներ գործարար հարաբերությունների ամրապնդման համար

•    Ձեր արտադրանքը կամ կազմակերպությունը ներկայացնելու հնարավորություն

Share