Բաժին. Բիզնես

Ֆայն. գնեք Canon EOS 200D բարձրորակ ֆոտոխցիկը և ստացեք 29,000 դրամ քեշբեք վաուչեր

Canon EOS 200D, որը հայտնի է նաև EOS Rebel SL2 անվամբ, համարվում է ամենակոմպակտ հայելային ֆոտոխցիկներից մեկը։ Այն նախագծված է հատուկ այն անձանց համար, ովքեր փնտրում եմ փոքր ֆոտոխցիկ, միևնույն ժամանակ ցանկանում են ստանալ հնարավորինս լավագույն որակի պատկերներ։ Նոր տեսախցիկի սենսորային էկրանի թույլատրությունը 24.2 մեգապիքսել է:

Տեսախցիկը նաև ունի նոր DIGIC 7 պրոցեսոր։ Ինչպես հայտնում են ճապոնական Canon ընկերության ներկայացուցիչները, այդ պորցեսորը ի վիճակի է մշակել 14 անգամ ավել տեղեկատվություն՝ ի տարբերություն DIGIC 6-ի։ Ֆոտոխցիկում տեղադրված է 3″ անկյունագծով պտտվող սենսորային էկրան՝ 1,040,000 պիքսել թույլատրությամբ։ EOS 200D-ն ունի նոր գրաֆիկական ինտերֆեյս, որը նախատեսված է հատուկ սկսնակների համար:

Canon ներկայացնում է EOS 200D-ն որպես սմարթֆոնի հիանալի այլնտրանք։ Ֆոտոխցիկում հատուկ ներդրված է սելֆի անելու համար ռեժիմ։ Բացի այդ, պատկերը շտկելու համար ներդրված է հատուկ ծրագիրը։ Իսկ Wi-Fi, NFC և Bluetooth հնարավորությունը թույլ է տալիս ստացված նկարն անմիջապես հրապարակել սոցցանցերում։ EOS 200D-ի 24 մեգապիքսելանոց մատրիցը շատ լավ նկարում է մինչև 1600 ISO: Կարելի է նաև նկարը տպել A3 ֆորմատով, 300 dpi չափով, անհրաժեշտության դեպքում կարելի է նույնիսկ մեծացնել չափսերը, ինչից որակը բոլորավին չի տուժի։

Նշենք, որ համացանցում կարելի է գտնել բազաթիվ դրական արձագանքներ՝ կապված ֆոտոխցիկի վերոնշյալ գործառույթների հետ։ Օգտատերերը, մասնավորապես նշում են, որ վայ-ֆայ-ի առկայությունը շատ է հեշտացնում նկար հրապարակելու նախկինում բարդ գործընթացը։ Շատերը նաև ընդգծում են այն, որ, չնայած փոքր չափսերին, ստանում են բարձր որակի նկարներ։

Canon EOS 200D մոդելը հնարավոր է գնել Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300): Ֆոտոխցիկը գնելու դեպքում գնորդը կստանա 29,000 դրամի Cashback վաուչեր, որը կարող է օգտագործել Ֆայն խանությում գնումներ կատարելիս։ Վաուչերների օգտագործման պայմաններ։։ Ֆոտոխցիկի արժեքն է 353,100 դրամ։

Հիշեցնենք նաև, որ Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

Share