Բաժին. Բիզնես

Հայկական օրգանական գինու ստեղծման մասին պատմող ֆիլմ․ տեսանյութ

Դեռևս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը՝ ծրագիրը նպաստում է ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավվմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը, օրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանը, ինչպես նաև տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական արտադրանքի հաջող իրացմանը: Ծրագրի թիրախ խումբը փոքր ֆերմերներն են, ֆերմերային խմբերն ու վերամշակողները:

Օրգանականը թափանցիկ, սերտիֆիկացված և կարգավորվող համակարգ է, որը վերահսկվում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից և բացառում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները:

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում գինու նկատմամբ սիրով խանդավառված Հովակիմ Սաղաթելյանը և գինեգործ Արտեմ Պարսեղյանը հիմնադրել են «Trinity Canyon Vineyards» ընկերությունը։ «Հայկական օրգանական գինու ստեղծումը» ֆիլմում նրանք ներկայացնում են իրենց նախագծի փիլիսոփայությունը. արտադրելով օրգանական խաղող` դրանով իսկ հարստացնում են հողը և հոգ տանում մարդու առողջության մասին։

Share