Բաժին. Բիզնես

Canon կորպորացիան գնել է իսարայելական BriefCam Ltd-ն

Ճապոնական Canon-ի հրապարակած հաղորդագրության համաձայն կորպորացիան ավարտին է հասցրել իսրայելական BriefCam Ltd ընկերության կլանման գործընթացը։ Իսրայելական ընկերության գնման գործընթացի մասին հայտարարվել էր դեռևս այս տարվա մայիսին։

BriefCam Ltd ընկերությունը մշակում է տեսաբովանդակության վերլուծության (VCA) ծրագրեր, որոնք հիմնված են Video Synopsis® տեխնոլոգիայի վրա։

BriefCam Ltd-ի կլանումը Canon-ին թույլ կտա ընդլայնել ցանցային տեսախցիկների, տեսաբովանդակության կառավարման և տեսաբովանդակության վերլուծության հնարավորությունները։ Canon-ը նաև ցանկանում է զարգացնել տեսաբովանդակային բիզնես ծառայությունների ուղղությունը՝ նպատական ունենալով դառնալու ոլորտի համաշխարհային առաջատար։

Կլանումից հետո BriefCam Ltd-ն կդառնա Canon-ի դուստր ձեռնարկություն, սակայն կպահպանի նաև որոշ անկախություն։ Նշվում է, որ BriefCam Ltd-ն կպահպանի վաճառքի սեփական ցանցը և և ղեկավարությունը։

Հիշեցնենք նաև, որ Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

———–

Canon կորպորացիան հիմնադրվել է Ճապոնիայում՝ 1937 թ. օգոստոսի 10-ին։ Կորպորացիան առաջատար դիրք է զբաղեցնում տպիչ սարքերի, սքաներների, լուսանկարչական սարքերի, տեսախցիկների և այլ էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում։ 2018թ. հունիսի դրությամբ կորպորացիայի աշխատակիցների թիվը 197,776 է, վերջին տարում վաճառքները կազմել են 36.7 մլրդ դոլար, իսկ կապիտալիզացիան գնահատվում է 46.4 մլրդ դոլար։ Կորպորացիան արտադրական հզորությունների ունի Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Թայվանում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում։

Ֆայն ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերությունը մասնագիտացած է սմարթֆոնների համակարգչային, կենցաղային և այլ տեխնիկայի վաճառքում։ Ընկերությունը հանդիսանում է Canon-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում։

Share