Բաժին. Բիզնես

Canon-ն ընդգրկվել է The Silicon Review ամսագրի 50 նորարարական ընկերությունների ցանկում

«The Silicon Review» ամսագիրն ամեն տարի հրապարակում է 50 նորարարական ընկերությունների ցանկ։ Այս տարի այդ ընկերությունների ցանկում է հայտնվել Canon-ը։

««Սիլիկոնային Review»-ն իր 50 նորարարական ընկերությունների ցանկում ընդգրկում է այն ընկերություններին, որոնք կարողացել են «առանձնանալ»։ Մենք ընտրում ենք ընկերություններին՝ հաշվի առնելով իրենց կողմից տրամադրված ծառայությունների որակը, հաճախորդների հարուստ բազան, նորարարական գաղափարները և շուկայում զբաղեցրած դիրքը», – նշել է ամսագրի գլխավոր խմբագիր Սրեշեթա Բանյերեին։

Canon-ը, բացի այն, որ համապատասխանում էր վերոնշյալ բոլոր պահանջներին, առանաձնանում է նաև նրանով, որ կարողանում է իր հաճախորդների հետ ստեղծել գործընկերային հարաբերություններ։ Նաև առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ օգտագործելով իր փորձառու թիմի ողջ ներուժը։

«The Silicon Review» ամսագրում մասնավորապես ընդգծում են Canon-ի կողմից առաջարկած խելացի ընդունարան տարբերակը, որը շատ մեծ ճանաչում ունի բազմաթիվ խոշոր գործարարների շրջանում։ Այս նորարարկան թվային տեխնոլոգիան հիշեցնում է հիբրիդային նամակ ուղարկելու սենյակ, որը էականորեն բարելավում է տեղեկատվական հոսքը՝ հեշտացնելով խոշոր ընկերությունների աշխատանքը։

Հիշեցնենք, որ Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

———–

Canon կորպորացիան հիմնադրվել է Ճապոնիայում՝ 1937 թ. օգոստոսի 10-ին։ Կորպորացիան առաջատար դիրք է զբաղեցնում տպիչ սարքերի, սքաներների, լուսանկարչական սարքերի, տեսախցիկների և այլ էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում։ 2018թ. հունիսի դրությամբ կորպորացիայի աշխատակիցների թիվը 197,776 է, վերջին տարում վաճառքները կազմել են 36.7 մլրդ դոլար, իսկ կապիտալիզացիան գնահատվում է 46.4 մլրդ դոլար։ Կորպորացիան արտադրական հզորությունների ունի Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Թայվանում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում։

Ֆայն ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերությունը մասնագիտացած է սմարթֆոնների համակարգչային, կենցաղային և այլ տեխնիկայի վաճառքում։ Ընկերությունը հանդիսանում է Canon-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում։

Share