Բաժին. Բիզնես

Սմարթֆոնների լիցքավորումը մոտ ապագայում կտևի ընդամենը 1 վայրկյան

Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի աշխատակազմը ստեղծել է սմարթֆոնների ակնթարթային լիցքավորման համար նոր տեխնոլոգիա: Այն ենթադրում է ստանդարտ մարտկոցի փոխարինումը քվանտային գերհզոր մարտկոցով։ Այս պահին, ինչպես հայտնում է «Известия»-ն, այն հասանելի է միայն iPhone-ների համար։

ABC News-ի տեղեկացմամբ՝ հեռախոսների լիցքավորումը նշված մարտկոցի միջոցով կտևի ընդամենը մեկ վայրկյան։ Նման տեխնոլոգիայի հիմքում ներդրված է քվանտային մեխանիկայում տարածված քվանտային խճճվածութուն երևույթի սխեման։

Բացի հեռախոսներից, այն կարող է լիցքավորել այպիսի փոքր էլետրոնային սարքեր, ինչպիսիք են սմարթ ժամացույցները կամ iPad-ները։

Նման նորարարության նպատակն է ստեղծել քվանտային այնպիսի մարտկոցներ, որոնք կարող են շահագործվել վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Ներկայացված մարտկոցը ոչ մի ընդհանուր բան չունի սովորական մարտկոցների հետ: Այն իրենից ներկայացնում է շերտ, որը պարունակում է տիտանի, ցինկի և թիթեղի օքսիդներ։ Վերին շերտը ծածկված է մեկուսիչով, որը կարող է լինել ինչպես օրգանական, այնպես էլ անօրգանական տարր։

Շերտը կարելի է լիցքավորել տարատեսակ էներգիայի աղբյուրներից, ներառյալ AA կարգի էլեմենտներից։

Նշված մարտկոցի շահագործման համար ջերմաստիճանային չափաբաժինը սկսվում է -25-ից և հասնում է մինչև +85 °C։ Այն նախատեսված է 100,000 անգամյա լիցքավորման համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share