Բաժին. Բիզնես

Canon-ը շրջանցել է Olympus-ին ոչ հայելային տեսախցիկների շուկայում

Զարմանալի չէ այն փաստը, որ Canon-ը թվային հայելային տեսախցիկների շուկայում առաջատարն է։ Նույնը չի կարելի ասել ոչ հայելային տեսախցիկների շուկայի մասին, որտեղ առաջատարը միշտ եղել է Olympus-ը։

Այնուամենայնիվ, 2018 թվականի երկրորդ եռամսյակում Canon-ին վերջիվերջո հաջողվել է զբաղեցնել առաջատարի դիրքերը նաև այդ շուկայում՝ շրջանցելով անգամ Olympus-ին։

Ընկերության հաջողությունները այս շուկայում սկսվեցին այն ժամանակ, երբ այս տարվա սկզբին այն թողարկեց թվային ոչ հայելային EOS M50-ը։

Canon-ի աշխատակիցները նշում են, որ այս շուկայում հաջողության հասնելու համար, իրենք ակտիվորեն օգտվել են սոցիալական ցանցերի կողմից առաջարկվող ծառայություններից՝ թիրախավորելով ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչների լսարանը։

Հարկ է նշել, որ նման լսարանի համար թե՛ Canon-ը, թե՛ Olympus-ը չեն արտադրում ամբողջական շրջանակով ոչ հայելային տեսախցիկներ, քանի որ դրանք նախատեսված են պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար։

Հիշեցնենք, որ Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

———–

Canon կորպորացիան հիմնադրվել է Ճապոնիայում՝ 1937 թ. օգոստոսի 10-ին։ Կորպորացիան առաջատար դիրք է զբաղեցնում տպիչ սարքերի, սքաներների, լուսանկարչական սարքերի, տեսախցիկների և այլ էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում։ 2018թ. հունիսի դրությամբ կորպորացիայի աշխատակիցների թիվը 197,776 է, վերջին տարում վաճառքները կազմել են 36.7 մլրդ դոլար, իսկ կապիտալիզացիան գնահատվում է 46.4 մլրդ դոլար։ Կորպորացիան արտադրական հզորությունների ունի Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Թայվանում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում։

Ֆայն ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերությունը մասնագիտացած է սմարթֆոնների համակարգչային, կենցաղային և այլ տեխնիկայի վաճառքում։ Ընկերությունը հանդիսանում է Canon-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում։

Share