Բաժին. Բիզնես

Apple-ը դարձել է առաջին կազմակերպությունը, որի շուկայական կապիտալը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը

Apple ընկերությունը դարձել է առաջին կազմակերպությունը, որի շուկայական կապիտալը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերը NASDAQ  ամերիկյան բորսայում թանկացել են 1.85 տոկոսով, ինչի շնորհիվ կազմակերպության կապիտալացումը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը:

Հուլիսի 31-ին Apple-ը հրապարակել է ֆինանսական հաշվետվություն, որի համաձայն՝ 2017-2018  ֆինանսական տարվա երրորդ կիսամյակում ընկերության շահույթը կազմել է 32 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության շահույթն ավելացել է 11.5 միլիարդ դոլարով:

Share