Բաժին. Բիզնես

Beeline․ «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողները ստացան իրենց մրցանակները

Beeline-ի «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողներն այցելեցին ընկերության վարչական գրասենյակ, որտեղ ստացան իրենց մրցանակները։

Հիշեցնենք, որ մրցույթը և խաղարկությունն անցկացվել են հուլիսի 19-ից 31-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ էր Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր և դրական մեկնաբանություն, որը կպարունակեր «ռոումինգ» բառը։

15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները մասնակցել են խաղարկությանը, որի արդյունքում Random.org պատահական ընտրանքի կայքի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն, հերթականությամբ ընտրվել են երեք հաղթողները:

Այսպիսով՝ Արթուր Խաչատրյանը շահել է ուղևորություն դեպի Եգիպտոս երկու անձի համար, իսկ Արմինե Հարությունյանը և Քրիստինե Պեպելյանը՝ մեկական Xiaomi Redmi 5A սմարթֆոն։

«Բի Ին Ռոումինգ» մրցույթի հաղթողներին մրցանակները հանձնել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը,  այնուհետև նրանց համար կազմակերպվել է շրջայց Beeline-ի նոր գրասենյակում։

«Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր սիրելի բաժանորդներին, հատկապես այսպիսի հաճելի առիթով։ Հուսով եմ՝ այս մրցանակները ձեզ համար առիթ կդառնան ևս մեկ անգամ օգտվելու մեր պարզ, հարմար և մատչելի ռոումինգ ծառայություններից և ճանապարհորդությունների ժամանակ մշտապես կապի մեջ լինելու ձեր հարազատների հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մանրամասն տեղեկություններ մրցույթի վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում: 

Share