Բաժին. Բիզնես

Վիվասել ՄՏՍ. Հավելյալ տեղեկատվություն՝ ռոումինգից օգտվող բաժանորդներին

ՀՀ դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրի և ԱԳՆ կոնտակտային տվյալների մասին SMS ծանուցումներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ռոումինգից օգտվող բաժանորդներին

Արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատների ու հյուպատոսությունների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են Հայաստանից արտերկիր մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար: Արտերկիր ժամանելուց հետո այդ երկրի բջջային ցանցում գրանցվելուն պես՝ բաժանորդն ստանում է SMS (կարճ հաղորդագրություն) անվճար ծանուցում, որտեղ նշված է տվյալ երկրում ՀՀ դեսպանատան կամ հյուպատոսության կայքէջերն ու ԱԳՆ թեժ գծի հեռախոսահամարը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում գործող դեռևս միակ օպերատորն է, որ մատուցում է այսպիսի ծառայություն: Ծառայությունը գործարկվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և նպատակ ունի արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիներին իրազեկել ՀՀ դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրի և կոնտակտային տվյալների վերաբերյալ, ինչը հատկապես կարևոր է տվյալ երկրում արտակարգ իրավիճակների դեպքում արագ կապ հաստատելու տեսանկյունից։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջազգային ռոումինգի ծառայություններ է մատուցում աշխարհի շուրջ 200 երկրում՝ 564 ռոումինգ գործընկերների ցանցերում:

Share