Բաժին. Բիզնես

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. EPIC EYE՝ Միջազգային փառատոն Ծաղկաձորում

Oգոստոսի 17, 18 և 19-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում  տեղի կունենա EPIC EYE երաժշտության և արվեստի բացօթյա միջազգային փառատոնը, որի գլխավոր հովանավորն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը։

Փառատոնի ընթացքում ելույթ կունենան հայտնի արտիստներ և բենդեր ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից, կցուցադրվեն ժամանակակից արվեստի գործեր։

Տոմսերի և այլ ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ փառատոնի պաշտոնական կայքում՝  www.epiceyefestival.com

Share