Բաժին. Բիզնես

Անվարորդ կառավարմամբ տաքսիներով ուղեւորների առաջին թեստային ուղեւորությունները մեկնարկել են Տոկիոյում

Hinomaru Kotsu տաքսամոտորային ընկերությունը ZMP ֆիրմայի հետ համատեղ օգոստոսի 27-ին առաջին անգամ թեստային ռեժիմով սկսել Է իրականացնել ուղեւորափոխադրումներ անվարորդ ավտոմոբիլներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության պաշտոնական կայքում:

Ավտոմեքենաները երթեւեկում են 5,3 կիլոմետր երկարությամբ ֆիքսված երթուղով՝ Տոկիոյի Օտեմատի եւ Ռոպոնգի շրջանների միջեւ: Փորձը կտեւի մինչեւ սեպտեմբերի 8-ը, իսկ Toyota մինվենի հիմքի վրա անվարորդ տաքսին օրական չորսական ուղերթ կկատարի այդ եւ հակառակ ուղղությամբ:

Hinomaru Kotsu ընկերությունում նշում են, որ այդ փորձն առաջին հերթին նպատակամիտված Է վարորդների պակասի խնդրի վերացմանը: Այդ անվարորդ տաքսիները թեստային փորձարկումների հաջողության դեպքում կարող են սկսել Տոկիոյում երթեւեկել 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին:

Ճապոնիայի իշխանություններն անցյալ տարի շուրջ 2,85 տրիլիոն իեն (շուրջ 25 միլիարդ դոլար) են հատկացրել անվարորդ վարման տեխնոլոգիաների զարգացման եւ նոր սերնդի՝ Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների ստեղծման համար: Դա բացարձակ ռեկորդ Է նման մշակումներ կատարելու ամբողջ ընթացքում, որոնց օժանդակություն Է ցույց տալիս Է երկրի կառավարությունը: Իշխանությունները հույս ունեն, որ 2030 թվականին Ճապոնիայի ճանապարհներին յուրաքանչյուր հինգերորդ ավտոմեքենան թեկուզեւ մասնակիորեն կերթեւեկի առանց վարորդի մասնակցության, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share