Բիզնես | 23:05 27/08/18

2018թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է մոտ 13.5%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողից հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատու ընկերությունների 2018թ. առաջին կիսամյակի ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։

Ցուցակի 11-րդ հորիզոնականում է ՄՏՍ Հայաստանը (Վիվասել-ՄՏՍ)։ 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 5.632 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 21%-ով կամ 974.5 մլն դրամով։

17-րդ հորիզոնականում ՎԵՈՆ Արմենիան (Beeline) է: 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 3.86 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 13.39%-ով կամ 596.98 մլն դրամով։

Յուքոմը զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 18-րդ հորիզոնականը։ 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 3.814 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 32.37%-ով կամ 932.65 մլն դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 126-րդ հորիզոնականում է։ 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 645.63 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 116.5%-ով կամ 347.43 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից 2018թ.-ի առաջին կիսամյակում մուծվել է 13.951 մլրդ դրամ հարկ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.658 մլրդ դրամով կամ 13.48%-ով։