Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ներկայացրել է Vision EQ Silver Arrow սպորտային էլեկտրամեքենան

Գերմանակ Daimler AG ավտոկոնցեռնը ներկայացրել է Vision EQ Silver Arrow էլեկտրամեքենան, որն իրականացվել է անցյալ դարի 30-ական թվականների սպորտային մեքենաների ոճով։ Դիզայնի հիմքում 1937թ. W125 մոդելն է։

Մեքենան ներկայացվել է ԱՄՆ Կալիֆորնիայի Փեբլ Բիչ քաղաքում անցկացվող Monterey Car Week ցուցահանդեսի շրջանակներում։

Դիմային անիվների տրամագիշը 24″ է, իսկ հետին անիվներինը՝ 25″: Անիվներն իրանացված են 168 ճաղի միջոցով։ Մեքենան զինված է 747 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով։ Ամբողջական լիցքավորումը թույլ է տալիս անցնել 400 կմ ճանապարհ։

Share