Բաժին. Բիզնես

Ինչպիսին է նոր iPhone XS սմարթֆոնը. տեսանյութ

Համացանցում հայտնվել է գեղեցիկ գովազդային հոլովակ, որի գլխավոր դերում iPhone-ի նոր սմարթֆոններն են։ Տեսանյութի հիմաքում iPhone XS և XS Plus սմարթֆոններն են, որոնց պատկերումները վերջերս հայտնվել էին համացանցում։

Ինչպես հաղորդվում է, նոր iPhone X-ը և iPhone X Plus-ը կստանան մեկ ընդհանուր անուն՝ iPhone XS։ Դրանք կներկայացվեն միևնույն ոսկեգույն գունային լուծումով, մինչդեռ անցյալ տարվա iPhone X-ը միայն արծաթագույն և սև էր։

Համաձայն ավելի վաղ տարածված տեղեկատվական արտահոսքերի՝ աշնանը Apple-ը կարտադրի 2 OLED անկյունագծով 5,8″ և 6,5″ մոդելներ, նոր iPhone X և iPhone X Plus, ինչպես նաև 6.1″ «բյուջետային» LCD մոդել, որը պայմանականորեն կոչվում է iPhone 9։

Դրանք բոլորը կստանան առանց շրջանակի դիզայն, օգտատիրոջը դեմքով ճանաչելու Face ID գործառույթ և արագացված A12 պրոցեսոր։

Ավելի վաղ արտադրված երկու մոդելները հագեցած կլինեն երկու հիմնական տեսախցիկով, իսկ փոքրը՝ մեկ սովորականով։

Apple-ը արդեն հրավիրել է լրագրողներին իր հաջորդ մամուլի ասուլիսին։ Այն նշանակված է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share