Բաժին. Բիզնես

Apple-ը պատրաստ Է անվճար վերացնել iPhone 8 սմարթֆոններում հայտնաբերված խոտանը

Apple կորպորացիան խոտան Է հայտնաբերել իր կողմից արտադրված iPhone 8 սմարթֆոնների ոչ մեծ մասում և պատրաստ Է անվճար վերացնել այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես հետևում Է փաստաթղթից, խոսքը վերաբերում Է այդ մոդելի այն սմարթֆոններին, որոնք 2017 թվականի սեպտեմբերից մինչև ընթացիկ տարվա մարտն ընկած ժամանակաշրջանում վաճառվել են Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում: Apple-ի տվյալներով՝ «ոչ մեծ տոկոս կազմող» այդ սարքերում հիմնական պլատաները կարող են խոտան լինել: Դրա պատճառով սմարթֆոնները կարող են ինքնաբերաբար վերաբեռնվել, դադարեցնել աշխատանքը և չարձագանքել Էկրանի վրա հպումներին կամ դրանք միացնելու փորձերին:

Apple-ի ներկայացուցիչներն առաջարկում են սմարթֆոնների տերերին՝ սարքերի սերիական համարը զետեղել կայքում, որպեսզի ստուգվի՝ դրանք վերաբերում են արդյոք տվյալ ծրագրին: Apple-ում ճշտում են, որ սպասարկման ակցիան, որը շարունակվելու Է երեք տարի՝ iPhone 8-երի առաջին վաճառքների պահից ի վեր, չի վերաբերում սմարթֆոնների այլ մոդելների, այդ թվում՝ iPhone 8 Plus-ին: Ընկերությունում մտադիր չեն վերացնել այն սարքերի հնարավոր վնասվածքները, որոնք չեն վերաբերում նշված թերությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share