Բաժին. Բիզնես

Մինչև տարեվերջ Samsung-ը ծալվող էկրանով նոր սմարթֆոն կներկայացնի

Samsung հարավկորեական կորպորացիան ծալովի նոր սմարթֆոն կներկայացնի մինչև2018 թվականի վերջը՝ ի հեճուկս այն լուրերի, թե նորույթը մինչ այժմ մշակման փուլում Է: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 4-ին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը, հայտարարել Է Samsung Electronics-ի IT ևշարժական սարքերի ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջին Կոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ նոր գաջեթի շնորհանդեսը կկայանա Samsung-ի մշակողների խորհրդաժողովի ժամանակ, որը նոյեմբերին անցկացվելու Է Սան Ֆրանցիսկոյում: Վաճառքների մեկնարկի ամսաթվի վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չի ստացվել: Ինչպես նշում Է CNBC-ն, ի տարբերություն սովորական ծալովի հեռախոսների, կճկվի նաև նոր սմարթֆոնի Էկրանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share