Բաժին. Բիզնես

Beeline-ի բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex-ի ծառայություններից՝ առանց ինտերնետի ծախսի

5 սեպտեմբերի 2018 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է  Yandex-ի հետ իրականացվող ակցիայի երկարաձգման մասին։ «Սմարթ», «Quatro» և «NeoMax» սակագնային փաթեթների բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex Taxi, Yandex Music, Yandex Navigator, և Yandex Disk հավելվածներից` առանց ինտերնետի ծախսի մինչև 2019թ․մարտի 31-ը։

«Այս ակցիան գործարկելուց հետո մենք հասկացանք, որ այն պահանջված է մեր հաճախորդների կողմից և նրանք  հաճույքով են օգտվում Yandex-ի առաջարկած հնարավորություններից՝ առավել ևս, որ դրանք չեն ենթադրում ինտերնետի համար հավելյալ ծախսեր։ Եվ քանի որ մենք շատ ենք սիրում մեր հաճախորդներին և ցանկանում ենք, որ նրանց համար մեր ծառայություններից օգտվելը լինի հնարավորինս շահավետ, մենք որոշեցինք երկարաձգել այս առաջարկի ժամկետը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: 

Share