Բաժին. Բիզնես

Հրապարակել է օգոստոս ամսվա ամենահզոր Թոփ 10 սմարթֆոնների ցանկը

Samsung-ն ու Huawei-ին սմարթֆոնների շուկայում իրենց արտադրանքով առաջատար են, սակայն AnTuTu թեստային հարթակում ամենահզոր բջջայինները այլ ընկերությունների արտադրանք են։ AnTuTu-ի փորձագետները օգոստոս ամսվա համար ներկայացրել են 10 ամենաարդյունավետ Android սմարթֆոններըի ցուցակը և այն էականորեն տարբերվում է հուլիսին հրապարակված արդյունքներից։ Ցուցակում առկա է 3 նոր սմարթֆոն։ 

Xiaomi-ն շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը՝ իր BlackShark խաղային սմարթֆոնով, որը 292,887 միավոր ունի հարթակում։ Չնչին տարբերությամբ երկրորդ հորիզոնականում Meizu 16 սմարթֆոնն է, որը հավաքել է 291,025 միավոր։ Մասնագետները կարծում են, որ նման արդյունքի հասնելու համար սարքին օգնել է Snapdragon 845 պրոցեսորի հեղուկային սառեցնող համակարգը, որի շնորհիվ չիպը կարող է երկար աշխատել՝ մաքսիմալ հզորությամբ։

Smartisan Nut R1-ին նույնպես անսպասելիորեն հինգերորդից բարձրացել է երրրորդ հորիզոնական՝ մեկ ամսվա ընթացքում ստանալով 15.000 միավոր։  

Նշենք, որ նոր բրենդ Samsung Galaxy Note 9-ը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը և ունի 282,958 միավոր։

Ստորև ներկայացնում ենք սմարթֆոնների ամբողջական ցանկը․

1.    Xiaomi Black Shark — 292,887 միավոր

2.    Meizu 16 — 291,025 միավոր

3.    Smartisan Nut R1 — 289,490 միավոր

4.    Vivo NEX S — 286,286 միավոր

5.    Xiaomi Mi 8 Explorer Edition — 286,268 միավոր

6.    OPPO Find X — 285,344 միավոր

7.    OnePlus 6 — 284,470 միավոր

8.    Samsung Galaxy Note 9 (Snapdragon 845 տարբերակով)— 282 958 միավոր

9.    Xiaomi Mi 8 — 272,527 միավոր

10.   Xiaomi Mi MIX 2S — 265,256 միավոր

Սպասվում է, որ մոտ ապագայումAnTuTu-ի Թոփ-10 սանդղակը կգլխավորի մեկ այլ խաղային սմարթֆոն ASUS ROG Phone-ը կամ ապագա բրենդ Huawei Mate 20, որի սիրտը կդառնա նոր ֆիրմային չիպ Kirin 980-ը՝ կառուցված 7 նանոմետր տեխպրոցեսորով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share