Բաժին. Բիզնես

Կոնվերս Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ ակցիա

Կոնվերս Բանկը գործարկել է առաջնային ավտոշուկայից ավտոմեքենաների ձեռքբերման ակցիա՝ հաճախորդներին առաջարկելով վարկավորման  ավելի շահավետ պայմաններ:

Ավտովարկավորման ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում առավելագույնը 45 մլն դրամի չափով վարկավորում: Մարման ժամկետը մինչև 84 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը՝  սկսած 11, իսկ կանխավճարը՝ սկսած 10 տոկոսից:

Ակցիայի շրջանակներում վարկավորում իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ առաջնային շուկայից ավտոմեքենայւի ձեռքբերման նպատակով մինչև 15 մլն դրամ  վարկավորման դեպքում տրանսպորտային միջոցի ապահովագրություն չի պահանջվում:

Ակցիայի վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է:

Share