Բաժին. Բիզնես

ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսական աջակցությամբ Արենիում արևային էլեկտրակայանը շահագործման է հանձնվել

Արևային պանելներ արտադրող SolarOn ընկերությունը Վայոց ձորի Արենի համայնքում իրականացրել է իր հերթական նախագիծը՝ ԱԳԲԱ Լիզինգ-ի ֆինանսավորման շահավետ պայմաններով։

Համագործակցության արդյունքում 25 կՎտ դրվածքային հզորությամբ 78 բազմաբյուրեղ վահանակներից (72 բջիջ, 315 Վտ) կազմված արևային էլեկտրակայանն արդեն շահագործման է հանձնվել։

Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 40․500 կՎտժամ, որի արդյունքում տարեկան կխնայվի 1․822․500 դրամ, 18 տոննայով կնվազեցվի ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ, կխնայվի 113 ծառ։

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, այն Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության «Գրին Լիզինգ»-ի ենթաբրենդի շրջանակում:
ԱԳԲԱ Լիզինգը ԱԿԲԱ-ԿԵՐԴԻՏ ԱԳՐԻՈԿԼ ֆինանսական խմբի անդամ է։

Share