Բաժին. Բիզնես

Apple-ը պլանավորում Է ստեղծել առցանց-պորտալ` ոստիկանության հարցումների համար

Apple ընկերությունը պլանավորում Է ստեղծել առցանց-պորտալ, որտեղ տարբեր երկրների իրավապահ մարմինները կկարողանան հարցումներ զետեղել օգտատերերի անձնական տվյալներն ստանալու համար: Այդ մասին սեպտեմբերի 7-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կորպորացիայի փոխնախագահ եւ գլխավոր իրավախորհրդատու Քեթրին Ադամսի նամակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Reuters-ի տվյալներով՝ սեպտեմբերի 4-ի նամակում Ադամսը սենատոր Շելդոն Ուայթհաուզին պատմում Է նոր ծառայության մասին: Իրավախորհրդատուի խոսքով՝ պորտալը պլանավորում են գործարկել մինչեւ այս տարվա վերջը: Պորտալը հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Ինչպես նշում Է գործակալությունը, ավելի վաղ իրավապահներն հարցումներն Apple-ին ուղարկում Էին Էլեկտրոնային փոստով: Միայն անցյալ տարվա ընթացքում ընկերությունը ոստիկանությունից ստացել Է 14 հազար հարցում:

Շտապ հարցումների մշակման համար պահանջվել Է մոտավորապես 20 րոպե: Նամակում նաեւ ասվում Է, որ ԱՄՆ-ի մոտավորապես հազար ոստիկաններ արդեն նոր ծառայությունից օգտվլու ուսուցում են անցել: Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել պորտալի ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share