Բաժին. Բիզնես

Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ կառավարությունը պետք է աշխատի Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիական երկրի վերածելու ուղղությամբ: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետն այս մասին ասաց Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում:

Գործարարների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը կարևորեց տեքստիլի, կոշիկի արտադրության, թեթև արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, սննդամթերքի արդյունաբերության, տուրիզմի, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը: «Բայց ընդհանուր առմամբ ռազմավարական առումով մենք պատկերացնում ենք, որ պետք է աշխատենք Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիական երկրի վերածելու ճանապարհով, որովհետև դա բխում է նաև մեր անվտանգային միջավայրի կարիքներից»,- նշեց վարչապետը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share