Բաժին. Բիզնես

Amazon- ը պատվիրել է 20 հազար նոր Mercedes-Benz Sprinter

Mercedes-Benz Vans-ը գործարկել է Հարավային Կրարոլինայի նոր գործարանը, որը Հյուսիսային Ամերիկայի շուկայի և Amazon-ի համար 20 հազար Mercedes-Benz Sprinter մոդելի ֆուրգոն կարտադրի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Amazon-ը ակտիվորեն զարգացնում է լոգիստիկայի ծառայությունը․ 2014 թ․ սկզբին ընկերությունը մեծացրել է ներդրումները՝ կենտրոնական ցանցերի և բեռնատարների արտադրության, ինչպես նաև ցամաքային առաքումների համար։ Այդ ընթացքում Ամազոնը ձեռք է բերել մի շարք եվրոպական լոգիստիկ ընկերություններում բաժնետոմսեր, միջոցներ ներդրել սեփական օդանավակայանի կառուցման և օդանավերի վարձակալության համար, ինչպես նաև օդային և օվկիանոսային ճանապարհով բեռնափոխադրումներ է իրականացրել փոքր կազմակերպությունների համար։

Ամազոնի համար 20 հազար մեքենայի պատվերը նոր՝ Amazon Delivery Service Partner-ի շրջանակում է և ինչպես հաղորդել է Ամազոնի առաջին փոխնախագահ Դեյվ Կլարկը, նոր բրենդային ֆուրգոնների պատվերը ավելացվել է 4,500-ից մինչև 20 հազար հատ՝ կապված նոր ծրագրի հետ, որի նպատակն է ավելի փոքր ձեռնարկությունների համար օպտիմալացված առաքումներ իրականացնել։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share