Բիզնես | 12:45 11/09/18

Երևան-Արմավիր երթուղին կսպասարկեն նոր Mercedes-Benz մակնիշի ավտոբուսներ և Mercedes-Benz Sprinter-ներ

«Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը պայմանագիր է կնքել «Ավագարդ մոթորս» ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում ձեռք են բերվել Mercedes-Benz (Մերսեդես-Բենց) մակնիշի ավտոբուսներ և Mercedes-Benz Sprinter (Մերսեդես-Բենց) սպրինտեր մարդատար միկրոավտոբուսներ։

Պայմանագրի համաձայն՝ 20 նոր մերսեդեսները կսպասարկեն Երևան-Արմավիր երթուղին։

«Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով՝ կան նաև սպասարկման պայմանագրեր, որպեսզի մոտակա տարիներին մեքենաները սպասարկվեն միայն Մերսեդեսի պաշտոնական ներկայացչությունում։ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանն էլ հավելեց, որ իրենց պարկում ամբողջությամբ Մերսեդես սպրինտերներ են լինելու․ «Նաև ավտոբուսներ ենք ուզում բերել, որովհետև ունենք ավտոբուսային գծեր, որտեղ սպրինտերները չեն բավարարում»։

Մոտ օրերս Հայաստանում կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոբուսը, իսկ հետագայում այլ երթուղիներում ևս կլինեն նմանատիպ ավտոբուսներ։

Հիշեցնենք, որ «Գալակտիկա տրանսը» երկար տարիներ իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ Երևան քաղաքից Արմավիր, Արարատ և Արագածոտնի մարզեր, իսկ

2013 թ․ ավտոպարկի բոլոր մեքենաները թարմացվել են։