Բաժին. Բիզնես

Apple-ը թողարկել է iPhone Xs, iPhone Xs Max և iPhone Xr սմարթֆոնները

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Apple-ի մեծ միջոցառումը, որի ժամանակ ընկերությունը ներկայացրել է 3 նոր սմարթֆոն։ Դրանցից առաջինը էկրանի 5.8″ չափով iPhone XS-ն է, երկրորդը՝  6.5″ անկյունագծով iPhone XS Max-ը և 6.1″ անկյունագծով iPhone XR-ը, որն ունի 6 գույն, իսկ գինը սկվում է 749 դոլարից, ինչը 250 դոլարով էժան է  iPhone XS-ից: Վերջինիս գները սկսվում են 999 դոլարից, իսկ iPhone XS Max-ի գինը սկսում է 1099 դոլարից։

iPhone XS և iPhone XS Max էկրանների կետային չափսերն են՝  2436х1125px և 2688х1242px, դրանք իրականացված են OLED տեխնոլոգիաներով։ Նոր սմարթֆոնների գունային փոխանցման ինդեքսը 60%-ով գերազանցում է iPhone X-ի ցուցանիշը։ Կատարելագործվել է Face ID տեխնոլոգիան, որն այժմ ավելի արագ և ճշգրիտ է։

Գլխավոր նորամուծություններ մեկն էլ iPhone XS և iPhone XS Max սմարթֆոններում 2 SIM քարտ տեղադրելու հնարավորությունն է։ Սմարթֆոնները զինված են A12 Bionic պորցեսորներով, որն իր նախորդին արագությամբ գերազանցում է 15%-ով, խաղերի դեպքում այդ ցուցանիշն աճել է 50%-ով և 40%-ով ավելի էներգախնայող է։

iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնների հիմնական տեսախցիկը 12mp է։ Հիմնական տեսախցիկը երկակի է, իսկ դիմային տեսախցիիկը 7mp է։

Xs-ը չափով նույնն է մնացել, ինչ և iPhone X-ը, իսկ Xs Max-ը համադրելի է iPhone 8 Plus-ի հետ: Ընդ որում բոլոր տարբերակներում ճակատային պանելը սև է:

Հեռախոսները ջրից ու փոշուց պաշտպանություն են ստացել IP68 ստանդարտով: iPhone Xr-ը նոր iPhone Xs-ի պարզեցված տարբերակն է: Դրա հետ մեկտեղ սմարթֆոնը զրկվել է 3D Touch աջակցությունից: Կորպուսը պատրաստված է ալյումինից այն դեպքում, երբ iPhone Xs-ն ստացել Է պողպատյա շրջանակ: Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share