Բաժին. Բիզնես

Apple-ը ներկայացրել է նոր սերնդի խելացի ժամացույցներ

Apple ընկերությունը ներկայացրել է Apple Watch խելացի ժամացույցների նոր սերունդ։ Մոդելը կոչվում է Apple Watch Series 4 և ստեղծված է բարակ շրջանակի դիզայնով։

 

Բարակ շրջանակների հաշվին էկրանի չափսը մեծ տարբերակի համար մեծացել է 35%-ով, իսկ փոքրի համար՝ 32%-ով։ Միևնույն ժամանակ նվազել է ընդհանուր ծավալը և հաստությունը։ Apple Watch Series 4-ը ունի երկու նոր՝ 40 մմ և 44 մմ չափս, Digital Crown պտուտակում ավելացված է մեխանիզմ, որը արձագանքում է ամեն հպման ժամանակ։

Խելացի ժամացույցները հիմնված են S4 նոր սերնդի 64-bit միջուկով պրոցեսորի վրա։ Apple-ի խոսքով՝ այն երկու անգամ արդյունավետ է նախորդից։ Ժամացույցի դինամիկը 50%-ով բարձր է, իսկ կերամիկական կափարիչն ապահովում է ազդանշանային ավելի լավ հաղորդակցություն։

Ժամացույցները ստացել են բարելաված արագաչափ և գիրոսկոպ՝ մինչև 800% արագությամբ։ Ավելացվել է սրտի աշխատանքը չափող ֆունկցիա, միաժամանակ օգտագործվել են Digital Crown-ի կողմից արտադրված էլեկտրոդներ։ Բավական է բացել հավելվածը և մատով հպվել պտուտակին, ինչից 30 վրկ անց օգտատերը կստանա սրտի ռիթմի մասին տվյալներ։

Ժամացույցները կարող են զգալ մարդու առողջության վատթարացումը և օգնություն կանչել անհրաժեշտության դեպքում։ Ժամացույցի մարտկոցը աշխատում է մինչև 18 ժամ։

Apple Watch Series 4 սմարթ ժամացույցները կվաճառվեն 399 դոլարից սկսած, իսկ նախորդ սերնդի Apple Watch Series 3-ի գները իջել են՝ կազմելով 279 դոլար։

Սեպտեմբերի 14-ից սկսած՝ Apple Watch Series 4 (GPS) մոդելը հասանելի կլինի 26 երկրում, իսկ Apple Watch Series 4 (GPS + Cellular)-ը՝ սեպտեմբերի 16-ից և հասանելի կլինի 16 երկրում։ Երկու մոդելներն էլ վաճառքի կհանվեն սեպտեմբերի 21-ից սկսած։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share