Բաժին. Բիզնես

5G-ն կփոխի աշխարհը

Մի շարք երկրներ արդեն իսկ մրցում են միմյանց հետ՝ հինգերորդ սերնդի բջջային կապի ապահովման շուրջ։ 5G-ի գործածումը կարող է հանգեցնել ինքնակառավարվող մեքենաների ստեղծմանը, հեռակա վիրաբուժությանը, վիրտուալ իրականության զարգացմանը։ Այդպես եղավ նաև 4G-ի դեպքում, որի ի հայտ գալու սկզբնական շրջանում դժվար թե պատկերացնեինք, որ Facebook-ը, Netflix-ը, Instagram-ն ու Snapchat-ը կդառնան գլոբալ հարթակներ։

ԱՄՆ կապի գծով դաշնային կոմիտեի նախկին անդամ Ռոբ Մաքդաուելի խոսքով՝ Uber-ը, Airbnb-ը, Netflix-ը կան՝ շնորհիվ 4G-ի․ «Ոչ ոք չէր կարող պատկերացնել հավելվածների միջոցով բիզնես կազմակերպելը։ 5G-ի դեպքում ամենաանհանգստացնողն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է կատարվել»։ 

Ամերիկյան AT&T և Verizon բջջային օպերատորները այս տարվանից արդեն կսկսեն մի քանի քաղաքներում տարածել 5G, իսկ Չինաստանը պլանավորում է դա անել 2020 թվականին և կապահովի ծածկույթ՝ ողջ երկրում։

Նշենք, որ 4G տեխնոլոգիան նախատեսված էր բջջային տվյալների փոխանցումն արագացնելու համար։ Առանց դրա մարդիկ դժվար թե օգտագործեին Instagram, քանի որ 3G կապով երկար պետք է սպասեին նկարների և վիդեոների ներբեռնմանը։

Recon Analytics-ից Ռոջեր Էնտները նշում է, որ 4G-ի տեղակայման շնորհիվ ամերիկյան ընկերություններին ԱՄՆ-ն ապահովել է 125 մլրդ դոլար շահույթ, երկրում ավելացրել են աշխատատեղերը՝ կապված անլար հաղորդակցության հետ։ Եթե 2011 թ․ այդ թիվը 2.5 մլն էր, ապա 2015-ին այն հասել է 4.6 միլիոնի։

5G-ն կարող է ավելի մեծ փոփոխություններ բերել։ Ճիշտ է, օգտվողները դեռևս չեն զգա տարբերություն, քանի դեռ չունեն 5G-ին համապատասխանեցված սմարթֆոններ, իսկ դրանք դժվար թե 2019 թ․ հայտնվեն։ Համենայն դեպս, մի քանի տարի անց մարդիկ կարող են, օրինակ, ներբեռնել լիամետրաժ ֆիլմեր՝ մի քանի վայրկյանում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share