Բաժին. Բիզնես

Beeline. մեկնարկել է «Հաճախորդի օրը»

 Beeline-ում մեկնարկեց հերթական Հաճախորդի օրը, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմն ու տարբեր բաժինների աշխատակիցները 3 օրվա ընթացքում այցելում են վաճառքի և սպասարկման գրասենյակներ՝ հաճախորդների հետ շփվելու համար։

Պարբերաբար անցկացվող այս միջոցառման նպատակն է հետադարձ կապ ստանալ հաճախորդներից, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Այս անգամ Beeline-ի 74 աշխատակիցները կայցելեն 49 վաճառքի և սպասարկման գրասենյակ՝ Երևանում և մարզերում։

Մասնավորապես այս հաճախորդի օրվա նպատակներից է հետադարձ կապ ստանալ Back to school աշնանային ակցիայի, ինչպես նաև սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի պայմանների վերաբերյալ, որոնք տրամադրվում են «Սմարթ» սակագնային փաթեթների հետ միասին։

«Beeline-ում Հաճախորդի օրը դարձել է մշակույթի մաս, ինչպես նաև «Հաճախորդի  ձայն» մեր մյուս նախագիծը, որի շրջանակում տարբեր բաժինների աշխատակիցները զանգահարում են բաժանորդներին նրանց խնդիրները և կարծիքները լսելու համար։ Սրանք շատ կարևոր նախագծեր են, որոնք մեզ օգնում են միշտ հիշել, թե ում և ինչի համար ենք մենք ամեն օր գալիս աշխատանքի։ Մեր գլխավոր նպատակը հաճախորդներին որակյալ, պարզ և հարմար ծառայություններ մատուցելն է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ, բացի այդ հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 150 000 պատասխանի արդյունք։

Share