Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկը 25 ամյակի առթիվ առաջարկում է շահավետ ավանդ

Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդ: Սա բանկային համակարգում եզակի ավանդատեսակ է, որի վաղաժամկետ  դադարեցման դեպքում ավանդատուները չեն զրկվում հաշվարկված տոկոսագումարից:

««Կոնվերս 25»-ը ներդրման 25-ամսյա ժամկետով ավանդ է, որի 13-րդ ամսից գործում է ավելի բարձր տոկոսադրույք, քան ներդրման առաջին տարում: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ներդրման պահին գործած (1-12  ամիսների համար) տոկոսադրույքի հիման վրա: Սրանք այս ավանդատեսակի հիմնական առավելություններն են մյուս նմանատիպ առաջարկների համեմատ»,- ասացին Կոնվերս Բանկում:

Որպես «Կոնվերս 25»-ի այլ առավելություններ նշվեցին ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը:

 Նշվեց նաև, որ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ Բանկն առաջիկայում հանդես կգա նոր շահավետ առաջարկներով:

Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/converse25/  հղումով:

Share