Բաժին. Բիզնես

Ֆորբս․ Ամենահարուստ ամերիկացիների թոփ տասնյակը

Ֆորբսը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցանկը, որում ընդգրկված է 400 մարդ։ Այս տարի ցուցակն առաջին անգամ գլխավորում է Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը Ֆորբսը գնահատել է 160 մլրդ դոլար։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բեզոսի ը հայտարարվել էր, որ առաջին անգամ Բեզոսի հարստոթյունը հասել է 100 մլրդ դոլարի։

Երկրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, ով 1994 թ․-ից սկսած՝ առաջին անգամ առաջատարությունը զիջել է Ջեֆ Բեզոսին։ Նրա կարողութունն արժե 97 մլրդ դոլար։ 

Երրորդ հորիզոնականում բիզնեսմեն Ուորեն Բաֆեթն է, որի կարողությունը գնահատվում է 88,3 մլրդ դոլար։ Չորրորդ հորիզոնականում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ 61 մլրդ դոլար կարողությամբ։

Ցուցակում հինգերորդը Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնն է՝ 58,4 մլրդ դոլար կարողությամբ, վեցերորդը Google-ի համահիմնադիր Լարի Փեյջն է, ում կարողությունը գնահատվում է 53,8 մլրդ դոլար։

Յոթերորդ հորիզոնականում գործարար և Koch Industries ընկերության համասեփականատեր Չարլզ Կոխն է, ում կարողությունը գնահատվում է 53.5 մլրդ դոլար։

Ութերորդը Չարլզ Կոխի եղբայր Դեյվիդ Կոխն է, ով ևս ունի 53.5 մլն դոլար կարողություն։

Իններորդը Սերգեյ Բրինն է, ում կարողությունը գնահատվում է 52.4 մլն դոլար։ Նա Google որոնման համակարգի ծրագրավորող և համահիմնադիր է՝ Լարի Փեյջի հետ միասին։

Տասնյակը եզրափակում է Մայքլ Բլումբերգը, ում կարողությունը գնահատվում է 51.8 մլն դոլար։ Նա աշխարհահռչակ ֆինանսական և մեդիա ընկերության՝ Bloomberg L.P.-ի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։ 

Share