Բաժին. Բիզնես

Ֆորբս․ Ամենահարուստ ամերիկացի կանանց թոփ տասնյակը

Ֆորբսը հրապարակել է 2018 թ․ ամենահարուստ ամերիկացիների ցանկը, որում ընդգրկված է 400 մարդ։ «Բիզնես 24»-ն այս ցանկից առանձնացրել և ձեզ է ներկայացնում ամենահարուստ տասը ամերիկացի կանանց։

Դրանցից առաջինը Ալիս Վալտոնն է։ Նա Walmart ընկերության հիմնադիր Սեմ Վալտոնի միակ դուստրն է և չնայած կարող էր իր կարիերան շարունակել այս ընկերությունում, նա ընտրեց արվեստի ճանապարհը։ Ալիս Վալտոնի կարողությունը գնահատվում է 44.9 մլրդ դոլար։

Երկրորդը Ժակլին Մարսն է։ Նա աշխարհահռչակ Mars ընկերության 1/3-րդի բաժնետերն է։ Քաղցրավենիքի Mars ընկերությունը հիմնադրել է նրա պապ Ֆրանկը, 1911 թվին։ Ժակլինի կարողությունը գնահատվում է 24 մլրդ դոլար։

Լոուրեն Փովել Ջոբսը երրորդն է այս ցանկում։ Նա Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի այրին է, ով հիմնադրել և գլխավորում է Emerson Collective ընկերությունը։ Վերջինս հասարակական կազմակերպություն է և զբաղվում է կարիքավոր ոսանողների խնդիրներով։ Լոուրենի հարստությունը գնահատվում է 20.05 մլրդ դոլար։  

Չորրորդը Աբիգայլ Ջոնսոնն է, ում պապը՝ Էդվարդ Ջոնսոն Երկրորդը, հիմնադրել է Fidelity Investments ընկերությունը։ Նրա կարողությունը գնահատվում է 17.3 մլրդ դոլար։ Աբիգայլը 2014 թ.-ից ի վեր CEO-ում զբաղեցնում է գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 2016 թվականին դարձել է դրա նախագահը:

Քրիստի Վալտոնը հինգերորդն է այս ցանկում։ Նա իր ամուսնու՝ Ջոն Վալտոնի մահից հետո (վերջինս մահացել է 2005 թ․ ինքնաթիռի վթարից) ժառանգեց նրա կարողությունը։ Այժմ Քրիստի Վալտոնի կարողությունը գնահատվում է 7.2 մլրդ դոլար։

Դիանե Հենդրիքսը, ով ABC Supply-ի տնօրենն է, զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը։ Նրա գլխավորած ընկերությունը ԱՄՆ-ում լուսամուտների, տանիքի և այլ տնաշինական ապրանքների խոշոր ընկերություններից է։ Դիանեի կարողությունը գնահատվում է 6.8 մլրդ դոլար։

Յոթերորդը Էն Վալտոն-Կրոենկն է։ Նա Բեդ Վալտոնի դուստրն է։ Բեդը օգնել է եղբորը՝ Սեմին, Walmart ընկերությունը դարձնել մանրածախ առևտրի հսկա։ Երբ Էնի հայրը 1995 թ․-ին մահացավ, նա ժառանգեց հարստության մի մասը։ Այժմ նրա կորղությունը կազմում է 6.5 մլրդ դոլար։

Ութերորդը աս ցուցակում Դանին Ավարան է՝ Դան Դունքանի դուստրը։ Նա իր երեք եղբայրների ու քույրերի հետ ժառանգել է Enterprise Products Partners ընկերությունը, որը էներգետիկ խողովակաշարի ատադրության հսկա է։ Նրա հարստությունը կազմում է 6.2 մլրդ դոլար։

Հաջորդը ևս Դան Դունքանի դուստրն է՝  Միլան Դունքան Ֆրանցը։ Նրա կարողությունը ևս գնահատվում է 6.2 մլրդ դոլար։

Տասներորդը Քեթրին Րեյներն է։ Նա իր մորից՝ Էնի Քոքս Քեմբերսից ժառանգել է 17% բաժնեմաս՝ Cox Enterprises մեդիա ընկերությունում։ Նրա կարողությունը գնահատվում է 6.2 մլրդ դոլար։  

Share