Բաժին. Բիզնես

Հրապարակվել է տուրիզմի առավել մեծ ներդրում ունեցող քաղաքների ցանկը

Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել իր ամենամյա հաշվետվությունը ՀՆԱ-ում տուրիզմի առավել մեծ ներդրում ունեցող քաղաքների վերաբերյալ, եւ առաջին տեղում հայտնվել Է Շանհայը՝ 35 մլրդ դոլար ցուցանիշով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Վարկանիշի երկրորդ դիրքում Պեկինն Է (32,5 միլիար դոլար), երրորդում՝ Փարիզը՝ (28 միլիարդ դոլար): Հնգյակը եզրափակել են Օռլանդոն եւ Նյու Յորքը: Նաեւ տասնյակում տեղ են գտել Տոկիոն, Բանգկոկը, Մեխիկոն, Լաս-Վեգասը եւ Շանչժենը: Այսպիսով՝ վարկանիշում հայտնվել են միանգամից երեք չինական քաղաքներ, երեք՝ ամերիկյան, երկու՝ ասիական եւ ընդամենը մեկ եվրոպական քաղաք:

Ի դեպ, վարկանիշի երկրորդ տասնյակում եվրոպական քաղաքներից ներկայացված են երկուսը՝ Լոնդոնը՝ 12-րդ տեղում, Մյունխենը՝ 20-րդ դիրքում: Մոսկվան համաշխարհային վարկանիշում զբաղեցրել Է 35-րդ տեղը. Ռուսաստանի մայրաքաղաքի ՀՆԱ-ում տուրիզմի ներդրումը WTTC-ի փորձագետները գնահատել են 5,4 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share