Բաժին. Բիզնես

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ 6.4″, իսկ կետային չափը՝ (1080x2280px)։

Հիմնական տեսախցիկը երկակի է՝ 16+20մպ, իսկ դիմայինը՝ 16մպ։ Սմարթֆոնը զինված է Qualcomm Snapdragon 845 պրոցոսորով, առաջարկվում է 6ԳԲ կամ 8ԳԲ օպերատիվ հիշողությամբ, իսկ ներքին հիշողության ծավալը 128 կամ 256ԳԲ է։ Oneplus 6T-ի մարտկոցի հզորությունը 6700 mAh է։

Սմարթֆոնը գործում է Android 9 Pie օպերացիոն համակարգով, ունի երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն, զինված է կապի հետևյալ հնարավորություններով՝ 4G VoLTE, Wi-Fi (802.11 a/b/g/n/ac) և Bluetooth 5.0։

Սմարթֆոնի չափը 157.5 x 74.8 x 8.2 մմ է, իսկ քաշը՝ 185 գրամ։

Սմարթֆոնի վաճառքը մեկնարկում է նոյեմբերի 1-ից, գինը տատանվում է 549-629 ԱՄՆ դոլարի սահմաններում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share