Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկ․ արժեկտրոնների հերթական վճարում

Կոնվերս բանկն իրականացրել է AMCOVSB22ER9 տրանշի պարտատոմսերի արժեկտրոնների վճարում: 34 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց ընդհանուր առմամբ վճարվել է մոտ 84 մլն 35 հզ ՀՀ դրամ:

Կոնվերս բանկը AMCOVSB22ER9 տրանշի պարտատոմսերը տեղաբաշխել է 2017 թ․ մայիսին: Տեղաբաշխված տրանշի պարտատոմսերի ընդհանուր ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար է, պարտատոմսերի  շրջանառության ժամետը՝ 24 ամիս, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ տարեկան 5.75%։ Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:

 

Share