Բաժին. Բիզնես

Apple-ը չեղարկել Է iPhone XR-ի հավելյալ արտադրությունը ցածր պահանջարկի պատճառով

Apple ամերիկյան կորպորացիան թույլ պահանջարկի պատճառով չեղարկում Է iPhone XR սմարթֆոնների լրացուցիչ արտադրությունը, ընդ որում՝ ընկերությունը մեծացրել Է այժմ ավելի Էժան iPhone 8-ի եւ iPhone 8 Plus-ի հին մոդելների պատվերները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Nikkei ճապոնական թերթը՝ վկայակոչելով մի աղբյուր: «Foxconn-ը (Apple սմարթֆոնների հավաքող-ընկերություն) սկզբնապես Apple-ի XR մոդելի սմարթֆոնների համար պատրաստել Էր մոտավորապես 60 հավաքման գիծ, բայց վերջին ժամանակներս օգտագործել Է դրանցից միայն մոտավորապես 45-ը, քանի որ դրանց հիմնական գնորդը հայտնել Էր, որ իրեն այդքան շատ դեռ հարկավոր չԷ»,-հայտնել Է հրատարակության՝ իրադրությանը ծանոթ աղբյուրը:

Այսպիսով, Foxconn-ն օրական այս մոդելի մոտավորապես 400 հազար սմարթֆոն պակաս Է թողարկելու, քանի որ պահանջարկը, ինչպես պարզվել Է, 20-25 տոկոսով ցածր Է նախնական լավատեսական կանխատեսումից, նշել Է աղբյուրը: Նման իրադրություն Է տիրում մյուս հավաքող ընկերությունում՝ Pegatron-ում: Ընդսմին կորպորացիան այժմ ծրագրում Է ավելացնել iPhone 8 եւ iPhone 8 Plus մոդելների արտադրությունը, որոնք այժմ 20 տոկոսով ավելի Էժան են, քան XR-ը: Աղբյուրի տվյալներով՝ սմարթֆոնների ութերորդ մոդելի մատակարարներն ընդհանուր առմամբ 5 միլիոն միավորով ավելի շատ պատվերներ են ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share