Բաժին. Բիզնես

Beeline. երկարաձգվում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործողության ժամկետը

Beeline-ը հայտարարում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործողության ժամկետի երկարաձգման մասին: Գտնվելով ռոումինգում՝ Beeline-ի բջջային կապի կանխավճարային և հետվճարային բաժանորդները մինչև 28․02․2019 թ. ներառյալ կարող են շահավետ սակագներով ընդունել բոլոր մուտքային զանգերն ու զանգեր կատարել դեպի Հայաստան, տեղական ուղղություններով, ինչպես նաև օգտվել բջջային ինտերնետից:

Զանգերի արժեքը ծառայության շրջանակում կազմում է 150 դր/րոպե, իսկ ինտերնետը հասանելի է 10 դր/ՄԲ սակագնով։

«Այս տարի մենք թարմացրել ենք «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, և հիմնական շեշտը դրվել է ինտերնետի արժեքի վրա։ Մեր ստացած հետադարձ կապը վկայում է այն մասին, որ այս ծառայությունը սիրվեց բաժանորդների կողմից։ Այժմ մենք ուրախ ենք երկարաձգել դրա տևողությունը, որպեսզի մեր բոլոր բաժանորդները, ովքեր ամանորյա տոները դիմավորելու են արտասահմանում, կարողանան օգտվել այս հարմար և շատ շահավետ առաջարկից», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործում է Եվրոպայի բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, ինչպես նաև, Եգիպտոսում, ԱՄԷ-ում, Շրի Լանկայում, Իրանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Չինաստանում և Թուրքիայում՝ այդ երկրների ցանկացած օպերատորներին միանալիս։

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255# հրահանգը։ Օրվա ընթացքում օգտագործած ծավալի մասին տեղեկություն կարելի է ստանալ *215# հրահանգով։ Հետվճարային բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել *245# հրահանգով։

Հիշեցնենք, որ Beeline-ի հաճախորդները ռոումինգում ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով։ Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: 

Share