Բիզնես | 13:41 08/11/18

Samsung-ը ծալվող էկրանով սմարթֆոն է ցուցադրել

Հարավկորեական Samsung կորպորացիան ցուցադրել է ծալվող էկրանով սմարթֆոնի նախատիպը։ Ցուցադրությունն իրականացվել է ծրագրավորողների համար կազմակերպված համաժողովի շրջանակներում։

Ծալվող էկրանի տեխնոլոգիան անվանվել է Infinity Flex։ Բաց վիճակում էկրանի չափը հասնում է 7.5"-ի։ Samsung-ը ծալվող էկրանների սերիական արտադրությունը կսկսի մոտակա ամիսներին։

Համաժողովի ընթացքում նորարարություն է ներկայացրել նաև Andoird-ը, որը հայտարարել է, որ օպերացիոն համակարգն այսուհետ աշխատում է նաև ծալվող էկրանով սարքերի հետ։

Նշենք նաև, որ ներկայացված տեխնոլոգիան թույլ է տալիս էկրանը ծալել հարյուր հազարավոր անգամ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։