Բաժին. Բիզնես

Ներկայացվել է զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիրը

 Մեծ Բրիտանիայի Which սպառողների ասոցիացիայի աշխատակիցները կազմել են ճանապարհորդությունների համար ամենաանվտանգ երկրների վարկանիշը: Ամբողջական ցանկը հրապարակված Է Which-ի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետները 20 ամենատարածված տուրիստական ուղղությունները վերլուծել են չորս չափանիշով. հանցավորության մակարդակ, սպառնալիք առողջությանը, ահաբեկչական գործողության եւ տարերային աղետների հավանականություն: Բոլոր պարամետրերով ամենաանվտանգ երկիրը դարձել Է Իսլանդիան: Իսլանդիային հաջորդում Է Արաբական Միացյալ Էմիրությունները:

Սակայն այդ երկրում ահաբեկչական գործողության հավանականությունը եղել Է բարձր: Երրորդ տեղում Է Սինգապուրը, այնուհետեւ՝ Իսպանիան եւ Ավստրալիան: Տուրիստական ուղեւորությունների համար առավել վտանգավոր երկրներ են ճանաչվել Թուրքիան եւ Հարավային Աֆրիկան: Այդ երկրներում բարձր Է հանցավորության մակարդակը, ինչպես նաեւ մեծ Է վիրուսներով վարակվելու սպառնալիքը:

Share